ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Վերջին նորությունները

Բոլոր նորությունները
«Հուզական բանականություն» թեմայով դասընթաց «Հուզական բանականություն» թեմայով դասընթաց
11 հոկտեմբերի 2024
Կարևորելով փափուկ հմտությունների շարունական բարելավումը և  զարգացումը ՀՀ ՊԵԿ Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց  համար կազմակերպված «Կառավարչական հմտություններ»  դասընթացի շրջանակներում ձեռնարկատեր, դասընթացավար Գոհար Դավթյանը վարեց եռօրյա դասընթաց «Հուզական բանականություն», «Կառավարման հմտություններ»  և «Առաջնորդման հմտությունների զարգացում»  թեմաներով։
«Լինքդին մարքեթինգ»  թեմայով դասընթաց «Լինքդին մարքեթինգ» թեմայով դասընթաց
13 սեպտեմբերի 2024
«Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի գործընկեր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում  ընթանում է  «ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ՈՐՏԵ՞Ղ ԿԻՐԱՌԵԼ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ» թեմայով դասընթացը, որի օրակարգում ներառված  «Լինքդին  մարքեթինգ» դասընթացը այսօր վարեց   «Linkedin Armenia» ընկերության հիմնադիր Մարիամ Սարգսյանը։

Դասընթացներ

Դասընթացների թեմաները
Բոլոր դասընթացները

Մենք թվերով

 
  • 42749+
    Մասնակիցներ
     
  • 1765+
    Դասընթացներ
     
  • 100+
    Դասընթացավարներ
     
  • 10+
    Տարիներ
     

Կարծիքներ

Աշոտ Օհանջանյան
Աշոտ Օհանջանյան
Գլխավոր տնօրենի խորհրդական, «Դիջիթեյն» ՍՊԸ
Կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացները համարում եմ կարևոր և անհրաժեշտ։ Եղել են դեպքեր, երբ բիզնեսի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը կամ առաջարկված թիրախային լուծումները օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների առիթ են հանդիսացել, ինչով էլ բարելավել է օրենսդրական դաշտը՝ նվազել են օրենսդրությամբ չկարգավորված հարցերը կամ տարընկալման ռիսկերը։
Աստղիկ Իսկանդարյան
Աստղիկ Իսկանդարյան
Հիմնադիր տնօրեն, «Ֆինկո» հաշվապահական գրասենյակ
Կենտրոնը հանդիսանում է այն հուսալի վայրը, որտեղ կանոնավոր կերպով ծանոթանում ենք հարկային դաշտում տեղի ունեցող նորություններին և սպասվող զարգացումներին, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք մեր հաճախորդներին մատուցել առավել բարձրորակ ծառայություններ։ Ամենաբարդ տեղեկատվությունը, խնդիրներն ու լուծման մեխանիզմները մատուցվում են այնպես, որ դա կիրառելի դառնա մեր ընկերության աշխատակիցների կողմից։
Արա  Խուդաբաշայան
Արա Խուդաբաշայան
Հաշվապահ, «Սահակ-Արծափ» ՍՊԸ
Միանշանակ անառարկելի է հաստատության իրականացրած ուսումնական ծրագրերի բովանդակալից և հաջողված լինելը։ Պետք է նաև արձանագրել, որ այն որպես յուրօրինակ կամուրջ հարկային մարմին-հարկատու հարաբերություններում մեծ խթան է հանդիսանում պետության՝ հարկային քաղաքականության գործող մոտեցումների թափանցիկ ներկայացմանը։
Իրինա Մեսրոպյան
Իրինա Մեսրոպյան
Գլխավոր հաշվապահ, «ՀՀ ՎԿԱ» ՀԿ
Պարբերաբար մասնակցում եմ Կենտրոնում կազմակերպվող դասընթացներին՝ հանդիսանալով իրենց բաժանորդը: Լինելով ժամանակին իրազեկված օրենսդրական դաշտում կատարվելիք փոփոխություններին՝ շարունակելու եմ օգտվել Կենտրոնի ծառայություններից: Աշխատակազմի ուշադիր, պատրաստակամ և ջերմ վերաբերմունքը ևս հանդիսանում է Կենտրոնի լավագույն կողմերից մեկը:
Տիգրան Օրբելյան
Տիգրան Օրբելյան
Գլխավոր հաշվապահ, «Գրին Ֆարմեր» ՍՊԸ
Կազմակերպվածության բարձր մակարդակի, դասախոսների պրոֆեսիոնալիզմի ու գործնական մոտեցումների շնորհիվ կարող եմ վստահ ասել, որ Կենտրոնը հնարավորություն է բոլոր այն հաշվապահների համար, ովքեր սիրում են իրենց տարիների ձեռքբերած փորձը, մասնագիտական կարողությունները ու հմտությունները միշտ արդիականացնել ու լինել ժամանակին համահունչ հաշվապահ: Մեր օրերում սա հաջողված մասնագետ լինելու բանալին է:

Ունե՞ք առաջարկներ

Գրեք Ձեր առաջարկները, որ մենք սիրով կարդանք, քննարկենք ու կիրառենք:
Ուղարկեք առաջարկը